27 հունիսի 2009 - 20:11 AMT
G8 արտգործնախարարները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման կոչ են անում
G8 արտգործնախարարները իտալական Տրիեստե քաղաքում կայացած գագաթաժողովին հանդես են եկել հայտարարությամբ, որում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են արել հասնել հակամարտության խաղաղ լուծմանը: «Մենք մեր օժանդակությունն ենք հայտնում տարածաշրջանում կայունության հասնելու գործում: Մենք աջակցում ենք այդ ուղղությամբ ջանքերը ՄԱԿ, ԵԱՀԿ ու Եվրամիության ակտիվ մասնակցության պայմաններում: Մենք տարածաշրջանի բոլոր խաղացողներին կոչ ենք անում միասին աշխատել չլուծված հակամարտությունների խաղաղ կարգավորման համար»,- նշվում է G8 ԱԳՆ ղեկավարների հայտարարության մեջ, որը տեղակայված է Իտալիայի ԱԳ նախարարության կայքում:

Հայտարարության համաձայն, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները աջակցում են տարածաշրջանային համագործակցության զարգացումը եւ ողջունում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծման շուրջ ջանքերը: «Կովկասն այդտեղ ապրող բնակչության համար խաղաղության եւ բարգավաճման տարածքը դառնալու պոտենցիալ ունի»,- նշվում է G8 ԱԳՆ ղեկավարների հայտարարության մեջ: