
Երևանում բացվել է ընտանի շների համար 13-րդ զբոսայգին՝ այն գտնվում է Աջափնյակում:
Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան թաղամասում բացվել է ևս մեկ առանձնացված զբոսայգի, որն ապահովված է շների զբոսանքը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:
Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանն ասել է, որ զոսայգին ունի առանձնացված հատվածներ մեծ և փոքր կենդանիների համար:
Նա հորդորել է կենդանիների զբոսանքն ապահովել՝ չվնասելով համայնքային գույքը։