
Հայկական գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես՝ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների համար նոր շուկաների որոնումն առաջացրել է մեծ հետաքրքրություն տարբեր երկրներում, այդ թվում Թուրքիայում, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը նշել է, որ խոսքը վերաբերում է Եվրոպական միության շուկային, Կենտրոնական Ասիայի երկրներին, արաբական պետություններին, ինչպես նաև Իրաքին, գրում է Panorama.am-ը:
«Նաև անմիջական հարևանները, նաև Թուրքիան, իր ամբողջ գործող սահմանափակումներով հանդերձ»,- ասել է Միրզոյանը։
Նրա խոսքով՝ արդեն իրականացվել են որոշ փորձնական առաքումներ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա շաբաթների ընթացքում։
«Չեմ կրող թաքցնել, քանի որ նոր շուկաներ են, լոգիստիկ խնդիրներ են առաջանում, բայց էդ ամբողջը նայում ենք, կառավարում ենք, փորձում ենք աջակցել բիզնեսներին»,- ասել է Արարատ Միրզոյանը։
Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։