38 տարի անց Թուրքիայում հունական ուղղափառ ճեմարան կբացվի

PanARMENIAN.Net - 38 տարի անց Թուրքիայում կրկին բացվում է հունական ուղղափառ ճեմարան: Այդ մասին հայտարարել է մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթոգրուլ Գյունայը: Նրա խոսքերով, այդ կապակցությամբ եղել է կառավարության որոշումը: «Ճեմարանը չի ընդգրկվի Թուրքիայի բարձրագույն կրթության համակարգում, սակայն այլ կերպ ուղղակի չի ստացվի»,-ասել է Գյունայը` հավելելով, որ դա քաղաքական խնդիր չէ: Նախարարն ուղղափառ ճեմարանի բացման ձգձգումը բացատրել է «տեխնիկական խնդիրներով»,-պետք է որոշել, թե ինչ է ներկայացնելու իրենից ճեմարանը` համալսարան թե բարձրագույն դպրոց:



Ճեմարանը եկեղեցու սպասավորներ է պատրաստել ոչ միայն Թուրքիայի համար, իսկ նրա փակումը 1971թ. պատճառաբանվեց նրանով, որ այն չէր վերահսկվում կրթության նախարարության կողմից: «Ինչն անցյալում եղել է, անցյալում էլ պետք է մնա: Մենք պետք է նորովի նայենք իրերին»,-ասել է Գյունայը:



Հունական ճեմարանի բացումը պահանջում էին նաեւ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն: Վերջին տարիներին Անկարան քայլեր է ձեռնարկում, որ ուղղված են ոչ մահմեդական ազգային փոքրամասնությունների` հույների, հայերի եւ հրեաների իրավունքների պահպանմանը, գրում է «Միլիեթ դեյլին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---