Երկու հազարը ձերբակալված են, հարյուրավորներն` անհետ կորել են

PanARMENIAN.Net - Շուրջ 3000 իրանցիներ մասնակցել են ընդդիմության կիրակնօրյա ցույցին Թեհրանում: Ականատեսները հաղորդում են, որ տեղի ոստիկանությունը ցրում է ցուցարարներին արցունքաբեր գազի միջոցով:



Իրանում ընդդիմության բողոքի զանգվածային ակցիաների ճնշման ժամանակ երկու հազար մարդ է ձերբակալվել եւ հարյուրավորները անհետ կորել են:



Այդ մասին Փարիզում Իրանի ընդդիմության օգտին հանրահավաքի ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների միջազգային դաշնության փոխնախագահ Կարիմ Լահիջին:



Եվրամիությունը կոչ է արել Թեհրանին ապահովել արեւմտյան դեսպանությունների անվտանգությունը:



ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Թեհրանում բրիտանական դեսպանատան 8 աշխատակիցներին, որոնց ձերբակալել են անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:



Հանդիպմանը որոշվել է վճռական կոլեկտիվ հակահարված տալ Իրանի ուժային կառույցներին, որոնք փորձում են ահաբեկել մարդկանց ու հետապնդել եվրոպացի դիվանագետներին Իրանում, հաղորդում են գործակալությունները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---