Թեհրանում ձերբակալվել են բրիտանական դեսպանատան աշխատակիցները

PanARMENIAN.Net - Բրիտանական դեսպանատան 8 իրանցի աշխատակիցներ ձերբակալվել են: Ինչպես հաղորդում է Fars գործակալությունը, «նրանք զգալի դեր կատարեցին նախագահական ընտրություններից հետո ապստամբությունների կազմակերպման հարցում»:



Բրիտանական դեսպանատան աշխատակիցների ձերբակալությունը հաջորդեց այն շաբաթին, երբ Իրանի իշխանությունները մեղադրում էին Բրիտանիային ու մյուս արեւմտյան երկրներին Իրանի ներքին գործերին միջամտելու ու ապստամբություն կազմակերպելու մեջ: Իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլլա Համենեին Բրիտանիան անվանել է «Իրանի ամենանենգ թշնամին»: Անցած շաբաթ Իրանն արտաքսեց երկրից բրիտանական դիվանագիտական առաքելության աշխատակիցներին, ի պատասխան բրիտանացիները արտաքսեցին երկու իրանցի դիվանագետների:



Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեւիդ Միլիբենդը պահանջել է անհապաղ ազատ արձակել իր ենթականերին իրանական բանտից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---