Հայաստանի առաջնության 14-րդ փուլը. «Ուլիսը» հերթական պարտության է մատնում «Արարատին»

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 14-րդ փուլի առաջին խաղում «Ուլիսը» հերթական պարտության է մատնել «Արարատին»` 3:0 հաշվով: 4 րոպեի ընթացքում (16 եւ 20) կրկնակի գոլով աչքի է ընկել հարձակվող Արտեմ Ադամյանը, իսկ այդ խաղում վերջակետը դրել է «Ուլիսի» կիսապաշտպան Արթուր Քոչարյանը (64): 13 անգամ պարտության մատնելով «Արարատին»` «Ուլիսն» իր 8-րդ հաղթանակն է տարել Հայաստանի առաջնությունում:



«Բանանցը», որը նախորդ փուլում պարտություն էր կրել «Ուլիսից», կարողացավ վերգտնել իր խաղը եւ հաղթանակ տանել «Կիլիկիայի» հանդեպ` 0:2 հաշվով: Գոլ խփել են հարձակվող Նորայր Գեզալյանը (76-րդ րոպ.) եւ կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը (84-րդ րոպ.):



Հաղթանակ է տոնել նաեւ «Գանձասարը»` իր դաշտում առաջ անցնելով Գյումրիի «Շիրակից»` 2:1 հաշվով: Չնայածն նրան, որ հարձակվող Անդրանիկ Բարիկյանի ջանքերով խաղի երկրորդ րոպեին հյուրերը բացել էին հաշիվը, երկրորդ խաղակեսում «Գանձասարին» հաջողվեց փոխել խաղի ընթացքը` դառնալով երկու գոլի հեղինակ, որոնք իր հաշվին գրանցեց կապանցիների հարձակվող Արսեն Ավետիսյանը (48-րդ եւ 73 րդ րոպ.):



Նշենք, որ «Կիլիկիա»- «Բանանց» հանդիպումը պետք է կայանար հունիսի 28-ին, սակայն հուլիսի 2-ին նախատեսվող Եվրոպայի լիգայի որակավորման փուլի բոսնիական «Շիրոկի Բրիեգի» դեմ պատասխան հանդիպման պատճառով կայացել է նախատեսվածից մեկ օր առաջ:



Հունիսի 28-ին տեղի կունենա 14-րդ փուլի վերջին հանդիպումը, որում «Փյունիկը» սեփական հարկի տակ կմրցի առաջնությունում առաջատար դիրք զբաղեցնող «Միկայի» հետ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---