Ադրբեջանը մեղադրվում է Իրանում «նարնջագույն հեղափոխության» կազմակերպման մեջ

PanARMENIAN.Net - Իրանի MehrNews լրատվական գործակալությունը մեղադրում է Ադրբեջանին` Իրանում «նարնջագույն հեղափոխության» կազմակերպման մեջ: «Իրանում նախագահական ընտրություններից կես տարի առաջ ԿՀՎ գործակալները հանդիպել են իրանցի ընդդիմադիրների հետ եւ հանձնարարականներ տվել նրանց Թուրքիայում, Ադրբեջանում, Քուվեյթում ու ՄԱԷ-ում»,-ասվում է հաղորդագրութայն մեջ:



Գործակալությունը նշում է, որ իրանցի մարզիկները, մշակույթի գործիչները, գործարարները այդ երկրներում մշակվում էին ԿՀՎ-ի կողմից: Իրանում հեղափոխության ծրագիր կազմելու համար մեղադրվում են նաեւ Վուդրո Վիլսոնի եւ Սորոսի հիմնադրամները: Նշվում է նույնիսկ այդ նպատակների համար ամերիկյան հիմնադրամների հատկացված գումարը` 32 մլն դոլար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---