29 հունիսի 2009 - 13:08 AMT
Ուլլի Վեգներ. Ես իրոք տպավորված եմ Մահիր Օրալի տոկունությամբ
IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ, գերմանացի մասնագետ Ուլլի Վեգները մեկնաբանել է իր սանի հաղթանակը նրա տիտղոսի հավակնորդ` թուրք բռնցքամարտիկ Մահիր Օրալի հանդեպ:

«Ես իրոք տպավորված եմ Մահիրի տոկունությամբ եւ հարվածը պահելու նրա տեխնիկայով: Դա նաեւ տպավորություն թողեց հանդիսատեսի վրա: Սակայն մեր մարտավարությունն արդարացրեց իրեն: Մենք թույլ տվեցինք նրան հարձակվել առաջին փուլերում, իսկ հետո հմտորեն օգտագործեցինք մեր շանսերը»,-մեջբերում է Վեգներին fightnews.com-ը:

Հիշեցնենք, որ մենամարտն այդ երկու բռնցքամարտիկների միջեւ տեղի ունեցավ հունիսի 27-ին Բեռլինում եւ ավարտվեց Աբրահամի հաղթանակով` տեխնիկական նոկաուտով տասներորդ փուլում: