Հայ ձյուդոիստը Եվրոպայի առաջնությունում դիրքերը զիջել է Թուրքիայի ներկայացուցչին

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին ավարտվել է Կոպերում (Սլովենիա) ընթացող Ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանի հավաքականը, որն առաջնությանը մասնակցում էր յոթ մարզիկի կազմով, միայն մեկ բրոնզե մեդալ է նվաճել` այդպիսով թիմային ստուգարքում զբաղեցնելով 25-րդ տեղը:



Հայաստանի կողմից աչքի է ընկել Դավիթ Ղազարյանը` ելույթ ունենալով մինչեւ 60 կգ քաշային կարգում:



Ելույթ ունենալով վերջին մրցաշարում` Արման Սողոմոնյանը (81 կգ ք/կ) նույնպես չի կարողացել դրսեւորել իր լավագույն հատկությունները, եւ առաջին իսկ մենամարտում պարտություն կրելով Թուրքիայի ներկայացուցիչ Բաթուհան Էֆեմգիլից, դուրս է մնացել հետագա պայքարից:



Արդյունքում, թիմային ստուգարքում առաջին տեղը 9 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներով զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը, երկրորդ տեղում ` երկու ոսկե մեդալով Իտալիայի հավաքականն է, իսկ 1 ոսկե եւ 1 արծաթե մեդալներով առաջնորդների եռյակը եզրափակում է Սլովենիայի հավաքականը:



Մեկական ոսկե մեդալ նվաճել են նաեւ Ուկրաինան, Ֆրանսիան, Լիտվան եւ Իսրայելը, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ տեղերը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---