29 հունիսի 2009 - 13:54 AMT
Էղեմեն Բաղիս. Կամ լիիրավ անդամակցություն ԵՄ-ին, կամ ոչինչ
Թուրքիան չի ընդունի ոչինչ, բացի ԵՄ մտնելուց: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի` ԵՄ մտնելու գլխավոր բանակցող Թուրքիայի պետնախարար Էղեմեն Բաղիսը: Նրա խոսքերով, չնայած որոշակի շրջանների դժգոհությանը եւ բողոքին, Թուրքիան վճռական է Եվրամիության հետ բանակցությունների դրական ավարտում: «Մենք չենք ընդունի ոչինչ, բացի ԵՄ լիիրավ անդամակցությունից: Անդամակցություն կամ ոչինչ: Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ հունական քաղաքական գործիչները գիտակցեն բարեփոխումների նկատմամբ Թուրքիայի առաջընթացը: Ցանկանում է արդյոք Հունաստանը Թուրքիային տեսնել ԵՄ անդամ կամ նա կընդունի Թուրքիային որպես երկիր, որը գտնվում է ճնշման տակ եւ ընդունակ է լուծել իր խնդիրները տարածաշրջանում: Ամբողջ հարցը դրանում է»,- ընդգծել է Բաղիսը, գրում է հունական Kathimerini թերթը: