Ռուսաստանի հարավում մեկնարկել են «Կովկաս-2009» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հարավում մեկնարկել են «Կովկաս-2009» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները: Ինչպես հաղորդել են Հյուսիսկովկասյան ռազմական շրջանի լրատվության եւ հասարակական կապերի ծառայությունում, մինչեւ 2009թ. հուլիսի 6-ը կայանալիք զորավարժությունների նպատակն է ՌԴ Հարավ-Արեւմտյան տարածաշրջանում տեղակայված զորքերի մարտունակության եւ մոբիլիզացիոն պատրաստվածության իրական գնահատումը: Կմասնակցեն Հյուսիսկովկասյան ռազմական շրջանի, ինչպես նաեւ Ռազմա-օդային ուժերի ու հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, Կասպից նավատորմը, Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի, ՌԴ ԱԴԾ Հարավային դաշնային շրջանի տարածաշրջանային սահմանապահ վարչության կառույցները, ՌԴ ներքին գործերի Հյուսիսկովկասյան տարածաշրջանային հրամանատարության եւ օդադեսանտային զորքերի ստորաբաժանումներ:



Զորավարժություններն անցնում են Կրասնոդարի եւ Ստավրոպոլի մարզերի, Աստրախանի, Վոլգոգրադի եւ Ռոստովի մարզերի, Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի, Ինգուշեթիայի, Դաղստանի, ինչպես նաեւ Կարաչաեւո-Չերքեսիայի ու Չեչենական հանրապետությունների տարածքներում: Զորավարժությունների փուլերից մեկում հատուկ հակաահաբեկչական գործողություն կանցկացվի` ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարների ու մասնակիցների, նրանց բազաների եւ պատրաստման կենտրոնների ոչնչացման նպատակով: Զորավարժությունների ընթացքում կփորձարկվի նաեւ ՌԴ քաղաքացիների, կարեւոր տրանսպորտային ու էներգետիկ հաղորդակցությունների, ռազմավարական օբյեկտների անվտանգության, ինչպես նաեւ Հարավ-Արեւմտյան տարածաշրջանում ՌԴ-ի տնտեսական շահերի պաշտպանության ապահովման ռազմական բնույթի հնարավոր համարժեք միջոցների լայն շրջանակ: Զորավարժությունների ժամանակ զորքերը կգործեն, հաշվի առնելով Վրաստանին խաղաղության պարտադրության գործողության փորձը հաշվի առնելով, հաղորդում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---