
Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ: Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վիրաբյանը զբաղեցրել է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը Հայկ Մարությանի պաշտոնավարման տարիներին:
Մեկ այլ որոշմամբ, Դանիել Դանիելյանն ու Հասմիկ Ավագյանն ազատվել են նախարարի տեղակալի պաշտոններից։
Դանիելյանը ԿԳՄՍ փոխնախարար է եղել մոտ 3 տարի, իսկ Ավագյանը` ավելի քան 1 տարի։