Երեւանում հուլիսի 1-ին տեղի կունենա ՄԱԿ-ի «Ազգային կամավորներ» ծրագրի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակում տեղի կունենաՄԱԿ-ի «Ազգային կամավորներ» ծրագրի շնորհանդեսը: Միավորված ազգերի կազմակերպության ազգային կամավորներ ծրագրի նպատակն է տեղի երիտասարդ մասնագետների գիտելիքներն ու հմտությունները համատեղել ՄԱԿ-ի զարգացմանն ուղղված համեմատական առավելության հետ` արդյունավետ պայմանագրային հնարավորության միջոցով:



Ինչպես նշվում է ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակի հաղորդագրության մեջ, սա տեղի երիտասարդության համար եզակի հնարավորություն է աշխատել ՄԱԿ-ի հովանու ներքո, այսպիսով դառնալով փոփոխությունների արժեքավոր գործակալներ:



Հաստատվելու է ՄԱԿ-ի երկու կարգ` ՄԱԿ-ի ազգային մասնագետներ (որոշակի աշխատանքային փորձ ունեցող 25 տարեկանից բարձր անձինք) - ՄԱԿ-ի ազգային համայնքային փոխանակման աշխատողներ (21 տարեկանից բարձր միջնակարգ - համապատասխան տեխնիկական կրթություն ունեցող անձինք):



Ընտրված կամավորները վճարվելու են իրենց ընդունող հաստատությունների կողմից - օգտվելու են միջազգային ապահովագրական սխեմայից:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---