29 հունիսի 2009 - 14:43 AMT
Էդվարդ Նալբանդյանը եւ Ջեյմս Ստայնբերգը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր
Կորֆու կղզում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Ստայնբերգի հետ, որին ներկա էին նաեւ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը: Զրույցի ընթացքում արծարծվեցին հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցեր, փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի:

Կանադայի արտաքին գործերի նախարար Լորենս Քաննոնի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց երկկողմ փոխգործակցության եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները: Նախարարներ Նալբանդյանն ու Քաննոնը անդրադարձան միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության հնարավորություններին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: