29 հունիսի 2009 - 15:12 AMT
«Արեւելյան գործընկերությունը» մեծապես կարեւորվում է Հայաստանի համար
«Արեւելյան գործընկերությունը» մեծապես կարեւորվում է Հայաստանի համար, առաջին հերթին այն պատճառով, որ այդ նախագծի շնորհիվ Հայաստանը դուրս չի մնա այն երկրների «շարքից», որոնք մասնակցում են այդ ծրագրին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Spectrum ռազմավարական վերլուծության կենտրոնի փորձագետ Սերգեյ Սարգսյանը: «Արեւելյան գործընկերությունը» հնարավորություն կտա աջակցել ակտիվությանն արտաքին քաղաքականության ոլորտում` տարածաշրջանային ու գլոբալ նախագծերի մասնակցության առաջարկների սակավության պայմաններում: Սա նաեւ լրացուցիչ ֆինանսավորում է, որն երբեք ավելորդ չի լինում»,-ասել է Սարգսյանը:

Ըստ փորձագետի, կան նաեւ որոշ թերություններ, սակայն դեռեւս այդ մասին վաղ է խոսել, քանի որ ծրագիրը դեռ չի գործում: