Հայաստանի մաքսային ծառայության աշխատակիցները վերապատրաստման դասընթացներ կանցնեն Ռուսաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանն ԱՊՀ տարածաշրջանի միակ երկիրն է, որի մաքսային ծառայության աշխատակիցները վերապատրաստման դասընթացներ կանցնեն ՌԴ մաքսային ակադեմիայում: Այդ մասին հաղորդում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունը:



Հաղորդման համաձայն, այդ մասին պայմանագիրը կստորագրվի մինչ- հաջորդ տարեվերջ` ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 3-րդ նստաշրջանի ժամանակ: Դասընթացները սկսվելու են 2010 թվականի հունվարի մեկին:



Մինչ պայմանագրի ստորագրումը, ուսուցմանն առնչվող որոշ հարցեր առավել հստակեցնելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեում հյուրընկալվել էր Ռուսասատանի մաքսային ակադեմիայի իրավապահպան գործունեության ինստիտուտի ղեկավար Նիկոլայ Սիմոնովը:



Ն. Սիմոնովը միաժամանակ ներկայացրել է ճգնաժամի պայմաններում մաքսանենգության դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդների ու մեխանիզմների կիրառման ծրագիր. «Մաքսանենգության դեմ պայքարն այնքան էլ դյուրին աշխատանք չէ, մաքսային ծառայության աշխատակիցները իրավախախտումների դեմ պայքարի մեխանիզմներին պետք է տիրապետեն ամբողջությամբ, իսկ դրա համար լուրջ գիտելիքներ են անհրաժեշտ»,- նշել է Ն.Սիմոնովը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---