Մոսկվայում կայացել է Հարություն Խաչատրյանի 7 ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը

PanARMENIAN.Net - Մոսկվայի 31-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որը տեղի է ունեցել հունիսի 19-28-ը, կայացել է ռեժիսոր Հարություն Խաչատրյանի 7 ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:



Մոսկովյան հանդիսատեսին ներկայացվել են «Վավերագրողը», «Կոնդը», «Վերջին կայարանը», «Սահման», «Պոետի վերադարձը», «Սպիտակ քաղաքը» եւ «Վերադարձ ավետյաց երկիր» ֆիլմերը:



«Սահման» ֆիլմը ցուցադրվել է «Հոկտեմբեր» կինոթատրոնում հունիսի 22-ին փառատոնի հետահայաց ֆիլմերի ցուցադրության բացման արարողության ժամանակ, որին ներկա էին տարբեր երկրների անվանի կինեմատոգրաֆներ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---