7 հուլիսի 2026 - 12:19 AMT
Պապոյան․ Արդյունաբերության թողարկման ծավալն ավելացել է 12.2%-ով

2026 թվականի հունվար-մայիսին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 12.2%-ով։ Այդ մասին ֆեյբուքյան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ արդյունաբերական կապերի ընդլայնման և ներդրումային ծրագրերի խթանման հարցերը նախարարը քննարկել է ՌԴ-ում՝ Եկատերինբուրգ կատարած այցի շրջանակում արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովի հետ հանդիպմանը:

Պապոյանն այցի շրջանակում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի ութերորդ նիստին։