
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայկական ծիրանից ջեմ է պատրաստել ու կոչ արել աջակցել հայ ֆերմերներին: Այդ մասին նա գրել է Instagram-ի իր էում և լուսանկարներ հրապարակել:
Նա դա ներկայացրել է որպես աջակցություն Հայաստանում ժողովրդավարական ընտրությանը:
Կոսը նշել է, որ անցած ամիս Հայաստանում կայացած ընտրություններում քաղաքացիների մեծամասնությունը քվեարկել է այն քաղաքական ուժերի օգտին, որոնք հանդես են գալիս Եվրամիության հետ առավել սերտ համագործակցության օգտին։

Նա հավելել է, որ Ռուսաստանը փորձել է ազդել քվեարկության վրա՝ սահմանափակելով հայկական մրգերի և ծաղիկների ներմուծումը, այնինչ ԵՄ-ն աջակցում է Հայաստանին՝ իր շուկան բացելով այդ ապրանքների զգալի մասի համար։
«Դա էր պատճառը, որ անցած շաբաթ ես այցելեցի Հայաստան և Բրյուսել վերադարձա հայկական ծիրանով լի մի մեծ զամբյուղով։ Դրանց մեծ մասը նվիրեցի ընկերներիս, իսկ մնացածից ջեմ պատրաստեցի: Ընկերներիցս մեկն այդ ջեմն անվանել է «ազատության բանկաներ», ինչը շատ գեղեցիկ ձևակերպում է։
Սուպերմարկետ գնալիս ուշադրություն դարձրեք հայկական ծիրանին, սալորին կամ կեռասին: Դա փոքր քայլ է, որով կարող եք աջակցել հայ ֆերմերներին և պաշտպանել երկրի ժողովրդավարական ընտրությունը:

Այս նախաձեռնությունը ակտիվորեն խրախուսվում է Եվրամիության պաշտոնյաների կողմից, որոնք նշում են, որ հայկական արտադրանք գնելը մեծ նշանակություն ունի տնտեսության համար»,-ասվում է գրառման մեջ:
Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։