
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքն այցելուների համար փակ կլինի, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
Հուլիսի 11-ին՝ մինչև ժամը 13:00-ն, արգելոց-թանգարան կարելի է այցելել մշտական մուտքի տոմսերով, իսկ ժամը 13:00-ից սկսած մուտքը գործելու է Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի հատուկ տոմսերով։
Հուլիսի 11-ին Triangulum Community-ն հրավիրում է էլեկտրոնային երաժշտության ամենայուրահատուկ դուետներից մեկին՝ BEDOUIN-ին: Միջոցառումն իրականացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայության աջակցությամբ։