
Հուլիսի 12-ին Իրանի Դելհորան քաղաքում արձանագրված +51.5°C-ն դարձել է 2026 թվականին աշխարհում մինչ այժմ գրանցված օդի ամենաբարձր ջերմաստիճանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Երևանում հուլիսի 14-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի, իսկ հուլիսի 15-ին՝ +39-ի: