
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 19-21-ը կգործուղվի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։ Համապատասխան որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գործուղման շրջանակում Հակոբյանը կմեկնի Ադիս Աբեբա՝ մասնակցելու «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին:
ՀՀ վարչապետի աշխատակազմին հանձնարարվել է սահմանված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը։ Փաստաթղթում նաև նշվում է, որ հուլիսի 19-ի օրապահիկը կհաշվարկվի տարանցիկ վայրի՝ Դուբայի համար։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշման 1-ին հավելվածի 10-րդ և 16-րդ կետերը՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին 2026 թվականի հուլիսի 19-21-ը ներառյալ գործուղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (Ադիս Աբեբա)՝ «Խաղաղություն և կայուն զարգացում. փիլիսոփայական ուսումնասիրություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով»,-ասվում է որոշման մեջ:
Ըստ որոշման, գործուղումից վերադառնալուց հետո Աննա Հակոբյանը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հաշվետվություններ կներկայացնի վարչապետի աշխատակազմ և Ատաքին գործերի նախարարություն։
Հունիսի 4-ին Նյու Յորքում Աննա ՀԱկոբյանը մասնակցել էր առաջին տիկնանց համաշխարհային չորրորդ ամենամյա միջոցառմանը: