14 հուլիսի 2026 - 17:28 AMT
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ռումինիայի մրցաշարում

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթանակ է տարել Ռումինիայի Յասի քաղաքում մեկնարկած WTA 250 մրցաշարի առաջին շրջանում և դուրս է եկել հաջորդ փուլ։

Առաջին շրջանում 23-ամյա թենիսիստուհին ուժերն է չափել աշխարհի 108-րդ ռակետ, ճապոնացի Մոյուկա Ուտիձիմայի հետ և հաղթանակ է գրանցել 6:2, 6:4 հաշվով։ Հանդիպումը շարունակվել է 1 ժամ 28 րոպե, հայտնում է Factor.am-ը:

Երկրորդ շրջանում Ավանեսյանի մրցակիցն է լինելու աշխարհի 45-րդ ռակետ, խորվաթ Պետրա Մարչինկոն։

Էլինա Ավանեսյանը մրցաշարային պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ առավելության է հասել գերմանացի Էմիլի Սեիբոլդի և ռումինացի Իրինա Ֆետեչուի նկատմամբ։ Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում հայ թենիսիստուհին զբաղեցրել է 224-րդ հորիզոնականը։