Իրանում զանգվածային զտումներ են սպասվում

PanARMENIAN.Net - Օգոստոսի սկզբում կայանալիք Մահմուդ Ահմադինեժադի երդմնակալության արարողությունից հետո Իրանում կարող են զանգվածային զտումներ լինել` կարող են աշխատանքից ազատվել եւ ձերբակալվել ոչ միայն նախագահի ընդդիմադիրներն, այլ նաեւ նրանք, ով չի հայտնել նրան իր աջակցությունը, գրում է The Times-ը:



«Զտում կլինի անկասկած,-վստահ է Սենտ Անդրուս համալսարանի Իրանի ինստիտուտի տնօրենը:-Թեհրանում ոմանք կարծում են` եթե ռեժիմը հաղթել է, նրանց հանգիստ կթողնեն: Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել, թե որքան է դա հեռու իրականությունից»:



Հնարավոր է, գործընթացն արդեն իսկ սկսվել է: Օրինակ, նավթարդյունաբերության փոխնախարար Աքբար Թորկանը, որը համարվում էր իրանական քաղաքականության ծագող աստղ, ազատվել է աշխատանքից ընդդիմադիր թերթում հոդվածի հրապարակումից հետո: Ըստ իրանական աղբյուրների, 17 բարձրաստիճան սպաներ արդեն տեղափոխվել են այլ պաշտոնների` ռեժիմի հանդեպ նրանց ոչ լոյալ վերաբերմունքի պատճառով:



Բրիտանական թերթը նշում է, որ այդ մարտավարությունը նոր չէ Ահմադինեժադի համար: Նախագահ դառնալով 2004թ., նա փոխեց բոլոր դեսպաններին ու նահանգապետերին, այդ պաշտոններում նշանակելով իրեն հավատարիմ մարդկանց:



«Ես ակնկալում եմ, որ զտումները կշարունակվեն: Ստանձնելով նախագահի պարտականությունները, -ասում է վերլուծաբան Ամիր Թահերին,-նա կզբաղվի խորհրդարանով, Պահապանների խորհրդով, որտեղ չորսը դեմ են իրեն, ինչպես նաեւ Նպատակահարմարության խորհրդով»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---