Հուլիսի 4-ին կկայանա Հայաստանի Գրողների միության անդամների արտահերթ հավաքը

PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին կկայանա Հայաստանի Գրողների միության անդամների արտահերթ հավաքը: Սակայն, գրող Ռազմիկ Դավոյանի կարծիքով, հավաքը եւ ինքը` միությունը անօրինական են, քանի որ խախտվել է միության օրենսդրությունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ինքը` Ռազմիկ Դավոյանը եւ ավելացրել, որ իրական հավաքը կանոնադրության համաձայն պետք է կայանա 2010թ.:



«2007-ից Հայաստանի Գրողների միության բոլոր գործողություններն անօրինական են, ներառյալ ընդունված որոշումները, սեփականության շահագործումը, միության անդամների ընդունումն ու հեռացումը,- ասել է Ռազմիկ Դավոյանը:- Առողջ ստեղծագործական միջավայրի ձեւավորման համար հարկավոր է վերափոխել Հայաստանի Գրողների միությունը եւ ստեղծել բոլոր պայմանները գրողների սոցիալական խնդիրները լուծելու համար»:



Գրողն ավելացրել է, որ Հայաստանի Գրողների միության նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ինքը մտադիր է լուծել Գրողների միությանը անդամակցելու խնդիրը հօգուտ որակի, ապահովել 10 լավագույն աշխատանքների հրապարակումը, հոնորարի վճարը ներառյալ, «Գրական թերթի» տպագրության մեծացումը եւ դրանում գրողների աշխատանքների հրապարակումը հոնորարային կարգով:



Հայաստանի Գրողների միության նախագահի պաշտոնի ընտրություններում պարտվելու դեպքում Ռազմիկ Դավոյանը մտադիր է բացառել Հայաստանի Գրողների միության եւ Միավորման վերամիավորումը, ինչպես նաեւ դատարանի միջոցով Հայաստանի Գրողների միությունից պահանջել ունեցվածքի իր բաժինը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---