Երեւանում քննարկվել է սահմանափակ հնարավորություններով մարդկանց մասին կոնվենցիայի վավերացումը29 հունիսի 2009 - 21:58 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 29-ին Երեւանում տեղի ունեցավ «Հաշմանդամություն ունեցող անձանց մասին կոնվենցիայի վավերացում եւ իրականացում` հետեւանքներ, խոչընդոտներ, անելիքներ» թեմայով քննարկումը Հաշմանդամների կազմակերպությունների միջազգային ցանցի նախագահ Ժան Լուկ Սիմոնի ղեկավարությամբ: Քննարկումը կազմակերպել է «World Vision» բարեգործական կազմակերպությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ եւ նպատակ ունի քննարկել Հայաստանում ներառական կրթական համակարգի ներդրումն ու սահմանափակ հնարավորություններով մարդկանց սոցիալական ու կրթական բարեփոխումներին ուղղված ռազմավարությունը: «Հայաստանը սահմանափակ հնարավորություններով մարդկանց մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ստորագրած առաջին երկրներից է: Այս փաստաթուղթը նպաստում է նման մարդկանց իրավունքների պաշտպանությանը: Շուտով օրենք կընդունվի ՀՀ-ում սոցիալական ներառման մասին: Օրենքը քննարկվել է եւ համաձայնեցվել տարբեր հասարակական կազմակերպությունների հետ»,-ասել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը կից հաշմանդամների ու տարեցների վարչության նախագահ Ջեմմա Բաղդասարյանը: Իր հերթին «World Vision» կազմակերպության ներկայացուցիչ Պրասանա դը Սիլվան ասել է.«Սահմանափակ հնարավորություններով մարդիկ կարող են մեծ ներդրում ունենալ հասարակական զարգացման գործում: Պետք է ոչ թե կարեկցել, այլ համապատասխան դաշտ ստեղծել նրանց համար»: Միջոցառմանը մասնակցել են նաեւ սահմանափակ հնարավորություններով մարդկանց խնդիրներով զբաղվող հայ եւ միջազգային կազմակերպությունների, ՀՀ կրթության ու գիտության նախարարության, Կրթության ազգային ինստիտուտի ներկայացուցիչները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |