Ռուսաստանը պատրաստվում է երկրորդ վրացական պատերազմի՞ն

PanARMENIAN.Net - «Կովկաս 2009» ռուսական ռազմական մարզումները ՄԱԿ-ում ՌԴ վետոյի ֆոնի վրա Վրաստանում դիտորդների կապակցությամբ ստիպում են մտածել, որ տեղի է ունենում երկրորդ վրացական պատերազմի սցենարի մշակումը: Ադյ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքերով, այդ մասին խոսում է եւ հենց ռուսական ղեկավարությունը քաղաքական գործիչների եւ փորձագետների մակարդակով: «Այն քարոզարշավի ֆոնի վրա, որը ծավալվում է ռուսական իշխանամետ ԶԼՄ-ների կողմից` ուղղված Վրաստանի այժմյան ղեկավարության դեմ ռազմական հռետորության օգտագործումով, դեպքերի այդպիսի ընթացքը լրիվ հավանական է»,- ասել է նա:



Միաժամանակ Մեհրաբյանը նշել է, որ «կցանկանար հավատալ ռուսական ղեկավարության ողջախոհությանը»:



Կովկաս 2009 ռազմաօպերատիվ մարզումները տեղի են ունենալու Ռուսաստանի հարավում հունիսի 29-ից հուլիսի 6-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---