Հայաստանը շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիթորինգի տակ

PanARMENIAN.Net - «ԵԽԽՎ ողջ գարնանային նստաշրջանի ընթացքում, «Ժառանգություն» կուսակցության ջանքերն ուղղված էին Եվրոպայի Խորհրդի առջեւ Հայաստանի պարտավորությունների կատարմանն ու քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը, ինչպես նաեւ 10 անմեղ զոհերի գործերի բացահայտմանը»,-հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ԵԽԽՎ-ում պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:



Ինչպես նշել է Սաֆարյանը, թեեւ Զ.Փոստանջյանի առաջարկած լրացումներն չընդունվեցին, դրանց հիմնական դրույթներն ընդգրկվեցին ԵԽԽՎ զեկույցում անուղղակի կերպով: «Մենք բոլորս գիտենք, որ Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները ջանադրաբար աշխատում էին մարտի 1-2 իրադարձությունների վերաբերյալ փաստահավաք խմբում: Մեզ հաջողվեց հասնել նրան, որ խումբն իրավաբանական կարգավիճակ ստանա»,-ասել է նա:



Նրա խոսքերով, Հայաստանը դեռեւս մնում է դիտարկման տակ, իսկ զեկույցում ընդգրկվել են նաեւ դրույթներ, որոնց համաձայն վեհաժողովը կհետեւի մարտի 1-ի իրադարձությունների գծով դատավարություններին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---