20 հուլիսի 2026 - 11:43 AMT
Հայ հրաձիգները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Հայ հրաձիգները կմասնակցեն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հուլիսի 20-26-ը կայանալիք շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությանը, հայտնել է ֆեդերացիան։

Հայաստանի հրաձգության հավաքականը մրցաշարին մասնակցելու է հետևյալ կազմով՝ Մարի Ղազարյան, Համլետ Կարենյան, Լիլիթ Մկրտչյան, Գոռ Խաչատրյան, Անահիտ Սարգսյան, Հովհաննես Մարգարյան, Աիդա Ազատյան, Գոռ Մարտիրոսյան, Արուսյակ Գրիգորյան, Հայկ Մինասյան, Լիլիթ Մկրտչյան, Մանվել Միրզոյան։

Թիմը մրցավայր է մեկնելու Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի, ինչպես նաև մարզիչներ Էդգար Բաղդասարյանի և Էդվարդ Ղարիբյանի գլխավորությամբ։

Առաջնությանը մասնակցելու է 17 երկրից մոտ 80 հրաձիգ: