
Հուլիսի 17-ին պատմական Զվարթնոց տաճարի հանդիսավոր միջավայրում կայացել է ամբողջությամբ էլեկտրական նոր Porsche Cayenne Electric-ի պաշտոնական շնորհանդեսը Հայաստանում: Յուրահատուկ երեկոն մեկտեղել էր հայկական ճարտարապետական ժառանգության վեհությունը և Porsche-ի նորարարական տեխնոլոգիաների ապագան՝ դառնալով տարվա ամենասպասված ավտոմոբիլային իրադարձություններից մեկը:
Երեկոյի գեղարվեստական ծրագիրը ստեղծել էր անմոռանալի մթնոլորտ. սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել DJ-ի հետ համատեղ կատարմամբ՝ միահյուսելով դասական հնչողությունը ժամանակակից էլեկտրոնային ռիթմերի հետ, ինչը խորհրդանշական կերպով արտացոլում էր Cayenne Electric-ի էությունը՝ ավանդույթի և նորարարության ներդաշնակ միասնությունը: Ավտոմեքենայի բացահայտմանը նախորդել են հատուկ պարային կատարում, որից հետո հյուրերի բուռն ծափահարությունների ներքո տեղի է ունեցել նոր Cayenne Electric-ի հանդիսավոր բացահայտումը:

Հյուրերի հետաքրքրությունը նոր մոդելի նկատմամբ բացառիկ էր. Cayenne Electric-ը Հայաստանում Porsche-ի հաճախորդների կողմից ամենասպասված մոդելներից է, և շնորհանդեսին ներկա հյուրերն առաջին իսկ պահից անհամբեր սպասում էին ավտոմեքենան անմիջապես տեսնելու և մոտիկից ծանոթանալու հնարավորությանը:
Նոր Cayenne Electric-ը մարմնավորում է Porsche-ի սպորտային ԴՆԹ-ն էլեկտրական դարաշրջանում: Launch Control ռեժիմում մինչև 850 կՎտ (1156 ձիաուժ) հզորությունը, 800 վոլտանոց ճարտարապետությունը՝ մինչև 390 կՎտ գերարագ լիցքավորմամբ (10%-ից 80%՝ մոտ 16 րոպեում), և մինչև 642 կմ ընթացքի պաշարը այն դարձնում են իսկական սպորտային ավտոմեքենա՝ SUV-ի հարմարավետությամբ: 911-ի լեգենդար դիզայնից ներշնչված Porsche Flyline ուրվագիծը, ընդարձակ ինտերիերը և ստանդարտ պանորամային տանիքը լրացնում են մոդելի բացառիկ կերպարը:

«Cayenne Electric-ի շնորհանդեսը Զվարթնոց տաճարում խորհրդանշական է. հազարամյա ժառանգության ֆոնին մենք ներկայացրինք Porsche-ի ապագան: Մեր հաճախորդների ջերմ արձագանքը վկայում է, որ Հայաստանը պատրաստ է էլեկտրական շարժունակության նոր դարաշրջանին»,-ասել է Պորշե կենտրոն Երևանի գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը:
Մոդելները միմյանցից տարբերվում են հզորությամբ, արագացման դինամիկայով, բնավորությամբ և կոնֆիգուրացիոն հնարավորություններով։

Cayenne Electric և Cayenne Coupé Electric մոդելների արժեքը սկսվում է 44,590,000 ՀՀ դրամից, Cayenne S Electric-ինը՝ 48,250,000 ՀՀ դրամից, իսկ շարքի ամենահզոր և ամենաարագընթաց Cayenne Turbo Electric մոդելի արժեքը՝ 67,270,000 ՀՀ դրամից։
Վերջնական արժեքը կարող է փոփոխվել՝ կախված ընտրված լրացուցիչ օպցիաներից և անհատական կազմաձևումից։

Պորշե Կենտրոն Երևանում գործում է էլեկտրական մոդելների մասնագիտացված սպասարկում՝ օրիգինալ պահեստամասերով և Porsche-ի բարձրագույն չափանիշներին համապատասխան։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել Պորշե Կենտրոն Երևանի մասնագետներին, այցելել ավտոսրահ կամ զանգահարել +374 55 739403 հեռախոսահամարով։
Cayenne Electric-ն արդեն հասանելի է կոնֆիգուրացիայի և պատվերի համար Porsche-ի պաշտոնական ներկայացուցչությունում:

Porsche-ն սպորտային ավտոմեքենաների աշխարհի առաջատար արտադրողներից է՝ ավելի քան 75 տարվա պատմությամբ: Cayenne Electric-ը ապրանքանիշի էլեկտրական մոդելային շարքի նորագույն ներկայացուցիչն է՝ միավորելով սպորտային կատարողականությունը, ամենօրյա գործնական հարմարավետությունը և կայուն շարժունակությունը:
Cayenne Turbo Electric (WLTP, նախնական տվյալներ). էլեկտրաէներգիայի սպառումը համակցված ցիկլում՝ 22,4–20,4 կՎտժ/100 կմ, CO₂ արտանետումները համակցված ցիկլում՝ 0 գ/կմ, CO₂ դասը՝ Ա: