Առկա խնդիրնեը պետք է կարգավորվեն երկխոսության միջոցով

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ գերապատվելի Կլաուդիո Գուջերոտտիին (նստավայրը Թբիլիսի): Սուրբ Աթոռի նվիրակը Հանրապետության Նախագահին փոխանցել է Հռոմի Պապ Բենեդիկտ 16-րդի բարեմաղթանքը:



Նախագահ Սարգսյանը ողջունելով Կլաուդիո Գուջերոտտիին` ասել է, որ գերապատվելին երկար տարիներ լինելով Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը մեր երկրում, իր փորձն ու գիտելիքները ներդրել է Հայաստանի եւ Վատիկանի միջեւ հարաբերությունների զարգացմանն ու ակտիվացմանը:



Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Վատիկանի դերը ոչ միայն որպես հոգեւոր կենտրոն, այլեւ՝ մարդու իրավունքների ու բարոյական նորմերի պաշտպան, աշխարհում հանդուրժողականության, փոխըմբռնման, խաղաղության պահպանման ջատագով:



Երկրի ղեկավարն ասել է, որ Հայաստանը եւս մեծապես շահագրգռված է մեր տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության հաստատմամբ, գտնում է, որ առկա խնդիրնեը պետք է կարգավորվեն երկխոսության, ոչ թե ուժի գործադրման միջոցով եւ իր բոլոր գործողությունները կառուցում է ելնելով այս համոզմունքից:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---