
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Սևանա լճի 2026 թվականի հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածի հիդրոլոգիական ռեժիմի տվյալները։
Նշված ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սանտիմետրով և հուլիսի 19-ի դրությամբ կազմել է 1900.81 մետր։ Այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է 16 սանտիմետրով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ՝ 59 սանտիմետրով։
Նույն ժամանակահատվածում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի ծավալը կազմել է 5.083 մլն խորանարդ մետր, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 19-ը ներառյալ՝ 158.017 մլն խորանարդ մետր։
Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը, ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալների, հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 3.787 մլն խորանարդ մետր, իսկ հուլիսի 2-19-ը ներառյալ ընդհանուր գումարային բացթողումը՝ 7.224 մլն խորանարդ մետր։