30 հունիսի 2009 - 13:14 AMT
Ադրբեջանը հուսով է, որ ՌԴ-ն կօգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում
«Մենք ակնկալում ենք Ռուսաստանի որպես միջնորդի, որպես Ադրբեջանի հարեւանի, ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկուշաբթի Բաքվում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցությունների վերաբերյալ ամփոփիչ մամլո ասուլիսում:

Ըստ Ալիեւի, այսօր բանակցային գործընթացն ավարտական փուլ է մտնում եւ կողմերին կհաջողվի հասնել կարգավորման: Նա շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին եւ անձամբ Մեդվեդեւին կարգավորմանն ակտիվ մասնակցելու համար: Նա նշել է, որ հունիսին Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպումը ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ լավ մթնոլորտ է ստեղծել հետագա բանակցությունների համար:

«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորել միջազգային իրավական հենքի վրա»,-ասել է Ալիեւը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: