
2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններով ձևավորված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կհրավիրվի 2026 թվականի օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին։ Այդ մասին հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն որի «Հերթական ընտրությունների դեպքում նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը»։
Հայտարարում եմ՝ ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններով ընտրված նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հրավիրման օրն է 2026 թվականի օգոստոսի 2-ը ժամը 10.00-ն»,- գրել է Հովակիմյանը։
Օգոստոսի 2-ը կիրակի է։
Ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: