Իրանի պահապանների խորհուրդը հաստատել է Ահմադինեժադի հաղթանակը

PanARMENIAN.Net - Ձայների մասնակի վերահաշվարկից հետո, Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է, որ ընտրություններում հաղթել է Մահմուդ Ահմադինեժադը:



12 հոգուց բաղկացած Պահապանների խորհուրդը երկրի ամենաազդեցիկ մարմինն է: Վերահաշվարկի արդյունքների մասին պաշտոնապես հայտարարել է պետական հեռուստատեսությունը:



Ըստ պաշտոնական տվյալների, հունիսի 12-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը վերընտրվել է նախագահի պաշտոնում, ստանալով ընտրողների քվների 63 տոկոսը:



Նրա հիմնական մրցակից Միր Հոսեյն Մուսավին հայտարարել էր ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու եւ նոր ընտրություններ նշանակելու անհրաժեշտության մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---