Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին շնորհավորել է 55-ամյակի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը : Ծննդյան տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Նախագահը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահին:



Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի Սերժ Ազատի, ի սրտե շնորհավորում եմ Ձեր 55-ամյակը: Որպես պատասխանատու քաղաքական գործիչ Դուք շատ բան եք անում Հայաստանի սոցիալ տնտեսական զարգացման, միջազգային ասպարեզում նրա հեղինակության բարձրացման գործում: Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր հետեւողական քայլերը մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման, բազմաբնույթ համագործակցության ընդլայնման ուղղությամբ:



Ջերմությամբ եմ հիշում Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում Ձեզ հետ վերջերս կայացած հանդիպումները: Ինչպես միշտ, դրանք անցան կառուցողական եւ վստահության մթնոլորտում եւ կրկին փաստեցին, որ հայ- ռուսական հարաբերությունները մեծ ապագա ունեն: Վստահ եմ, որ այսպիսի բարենպաստ մթնոլորտն հետագայում եւս կնպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսության եւ համագործակցության խորացմանը` ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների, ի նպաստ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության:



Ավելի վաղ կայացած հեռախոսային խոսակցության ժամանակ Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին մաղթել է քաջառողջություն եւ նորանոր ձեռքբերումներ ի շահ հայ ժողովրդի, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---