30 հունիսի 2009 - 15:00 AMT
Երեւանում կկայանա միջազգային գիտաժողով` «Հատուկ կրթության բարեփոխումների հեռահար նպատակները. նոր հայացք, նոր մոտեցումներ» խորագրով
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը եւ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հուլիսի 1-ից 2-ը Երեւանում կազմակերպում են միջազգային գիտաժողով` «Հատուկ կրթության բարեփոխումների հեռահար նպատակները. նոր հայացք, նոր մոտեցումներ» խորագրով:

Լատվիայից, Սերբիայից, Հունգարիայից, Չեխիայի հանրապետությունից ժամանած հյուրերը երկու օրվա ընթացքում հայաստանյան մասնագետների հետ համատեղ կքննարկեն հատուկ կրթության խնդիրներն ու բարեփոխման ուղիները:
Ավելի քան 120 հրավիրված մասնագետներ կծանոթանան մասնակից երկրների Ազգային զեկույցներին, միջազգային կազմակերպությունների փորձին, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների իրականացրած ծրագրերին ու ձեռքբերումներին:

Գիտաժողովի ընթացքում կկազմակերպվեն նաեւ խմբային թեմատիկ քննարկումներ ոլորտի մասնագետների ղեկավարությամբ:
«Հատուկ կրթության բարեփոխումների հեռահար նպատակները. նոր հայացք, նոր մոտեցումներ» միջազգային գիտաժողովի փակումը կկայանա հուլիսի 2-ին ժամը 17:00-ին:

Ծրագիրը ֆինանսավորվում է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայկական մասնաճյուղի կողմից տրամադրած դրամաշնորհով:

Միջազգային գիտաժողովի կազմակերպմանը օժանդակել է ՄԱԿ-ի մանկական hիմնադրամը: