30 հունիսի 2009 - 15:46 AMT
Gaz de France-ը մասնակցելու է «Աբշերոն» գազային բլոկի մշակմանը
Ֆրանսիական «Gaz de France SUEZ»-ը (GDF/SUEZ) ստացել է 20 տոկոս բաժնետիրային մասնակցություն «Աբշերոն» գազային բլոկի հետազոտման եւ մշակման հեռանկարային նախագծում Կասպիայի ադրբեջանական մասում:

GDF/SUEZ-ը կարողացել է դառնալ նախագծի մասնակիցը` 20 տոկոսով զիջելով միայն «Աբշերոն» բլոկի մեկ այլ մասնակցի` ֆրանսիական Total-ին, որին պատականում էր 60 տոկոս պայմանագրում:

Երեք տարիների ընթացքում «Աբշերոն» բլոկում հորատվելու է մեկ հորանցք մոտ 100 մլն դոլար արժողությամբ: Հորանցքի նախագծային խորությունը գերազանցելու է 6500 մետրը: Հորատումը կարող է սկսվել մինչեւ տարեվերջ: Հետագայում եւս երեք տարիների ընթացքում հնարավոր է երկու հորանցքների հորատում: «Աբշերոն» բլոկը գտնվում է Բաքվից 100 կմ հեռավորության վրա 5000 մ խորությամբ, հաղորդում է Trend գործակալությունը: