ԵՄ-ն միասնական չափանիշ է սահմանել բոլոր բջջային հեռախոսների մարտկոցների համար

PanARMENIAN.Net - Եվրամիության եւ բջջային հեռախոսների արտադրողների բանակցությունների արդյունքում արտադրողներինց շատերը համաձայնվել են միասնական չափանիշներ ընդունել բոլոր բջջային հեռախոսների մարտկոցների համար: Արտադրողները պարտավորվում են 2010թ. ի վեր ապահովել նոր բջջային սարքերի համադրունը microUSB-ի հիման վրա, որը հիմք կծառայի միասնական մարտկոցների հետագա արտադրության համար:



Ըստ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Գյունտեր Վերհոյգենի, հետաքրքրական է այս խնդրի ինքնակառավարման փաստը, ինչը չի ստիպի Եվրոպային օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ:



Հուշագիրը ստորագրել են Nokia, Sony Ericsson, Motorola, Apple, LG, NEC, Qualcomm, Research in Motion, Samsung и Texas Instruments ընկերությունները, ասվում է ԵՄ կայքէջում:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---