Հունաստանը կծանոթանա հայ ոսկերիչների ավանդույթների հետ

PanARMENIAN.Net - «Դաղազյան եւ որդիներ»-ի գործադիր տնօրեն Ակիս Դաղազյանի` Հայաստան կատարած այցի հիմնական նպատակը փոխհարաբերությունների հաստատումն է թանկարժեք զարդերի տեղական արտադրողների հետ, PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ինքը` Ակիս Դաղազյանը: Նրա խոսքով, «Դաղազյան եւ որդիներ»-ը ընտանեկան ընկերություն է, որը ստեղծվել է 1957թ. եւ զբաղվում է ոսկերչական զարդերի վաճառքով: Դաղազյանը նշել է, որ սկզբնապես ընկերությունը զբաղվում էր նաեւ արտադրությամբ, բայց այժմ հիմնականում կողմնորոշված է վաճառքի վրա:



Ինչպես հաղորդել է Ակիս Դաղազյանը, ընկերությունն ամեն տառի մասնակցում է 4 խոշոր ցուցահանդեսների Գերմանիայում, Թուրքիայում եւ երկուսը` Հունաստանում: «Ներկայիս փուլում մենք ոսկերչական զարդեր ենք արտահանում աշխարհի 12 երկրներ, հիմնականում Կենտրոնական ու Հյուսիսային Եվրոպայի երկրներ, միաժամանակ, քանի որ մենք հայկական ծագում ունենք, ապա ցանկանում ենք ընդլայնել մեր համագործակցությունը եւ ներգրավել Հայաստանին»,- ասել է նա: Այդ կապակցությամբ Դաղազյանն ավելացրել է, որ «Դաղազյան եւ որդիներ» խանութներում արդեն վաճառվում են հայկական արտադրության ժամացույցներ, որոնք բավական մեծ պահանջարկ ունեն Հունաստանում:



Դաղազյանը հաղորդել է, որ իր` Հայաստան կատարած այցի հիմնական նպատակը փոխհարաբերությունների հաստատումն է թանկարժեք զարդերի տեղական արտադրողների հետ, առավել եւս, որ այդ ոլորտում Հայաստանը որոշակի փորձ եւ համբավ ունի միջազգային մակարդակով: «Ես Հայաստան եմյ ժամանել, որպեսզի ընդլայնեմ համագործակցությունը հայ ոսկերիչների հետ»,- ասել է նա: Բացի դրանից նա ավելացրել է, որ սփյուռքն իր հնարավորությունների սահմաններում ցանկանում է օգնել իր հայրենիքին: Դաղազյանն ասել է, որ սա արդեն 3-րդ այցն է հայրենիք, եւ Հայաստանն իրեն գնալով ավելի է դուր գալիս: «Ամեն անգամ ես նկատում եմ, որ երկիրը զարգանում է»,- նշել է Դաղազյանը:



Հունաստանի պատվիրակությունը, որի կազմի մեջ մտնում են Հունաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի ներկայացուցիչներն ու ձեռներեցները, հունիսի 29-հուլիսի 9 գտնվելու է Երեւանում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---