
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնել է, որ օգոստոսի 2-ին՝ Երկաթուղայինի մասնագիտական տոնի կապակցությամբ, քաղաքացիների համար կգործեն էլեկտրագնացքների ուղեվարձի հատուկ զեղչեր։
Այդ օրը մինչև 12 տարեկան երեխաները կկարողանան օգտվել էլեկտրագնացքներից անվճար, իսկ 12 տարեկանից բարձր ուղևորների համար կգործի ուղեվարձի 50% զեղչ։
Միաժամանակ ընդգծվել է, որ նշված արտոնությունը չի տարածվում արագընթաց Երևան-Գյումրի-Երևան գնացքի վրա։