30 հուլիսի 2026 - 18:49 AMT
Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կառավարիչ

Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կառավարիչ։ Այդ մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյղբուքյան իր էջում:

Նա հրապարակել է համապատասխան հրամանը։

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտը» հանձնվել էր Հայաստանի Հանրապետության կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։

Դավիթ Գևորգյանը 2018 թվականի հունիսի 8-ին նշանակվել էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնում, այնուհետև՝ 2018-2021 թվականներին զբաղեցրել էր ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնը։ 2022 թվականի նոյեմբերի 29-ին նա նշանակվել էր վարչապետի օգնական։

Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է: