30 հունիսի 2009 - 19:37 AMT
Վրաստանի նախագահին շքանշան հանձնելը միայն քաղաքական նպատակներ էր հետապնդում
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն շքանշան հանձնելը միայն քաղաքական նպատակ էր հետապնդում հայկական իշխանությունների կողմից: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է հայ-վրացական հարաբերությունների փորձագետ Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքերով, Պատվո շքանշանի հանձնումով հայկական իշխանությունները ցույց տվեցին, որ հայ-վրացական հարաբերություններում նոր մակարդակ է սկսվում: Շքանշանը ներկայացնում է երկու պետությունների միջեւ սիրալիրությունների փոխանակում: Թեեւ չեմ պաշտպանում իշխանությունների գործողությունները եւ կարծում եմ, որ նրանք կոպիտ քաղաքական սխալ են կատարել: Վրաստանի նախագահը ոչնչով չի արժանացել այդ շքանշանին, հակառակը, Վրաստանի նախագահը ողջ ժամանակ իր գործողություններով վնասել է Հայաստանին»,- հայտարարել է Ալվրցյանը:

Նա նաեւ համոզված է, որ հայկական իշխանությունների կողմից միամիտ քայլ էր շքանշան հանձնելը մարդուն, որին չի վստահում սեփական երկիրը, ավելացնելով, որ պետք է ինչ-որ առաջընթացի սպասել հայ-վրացական հարաբերություններում, քանի որ այդ երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար դեռ երկար ճանապարհ կա:

«Վրաստանը Հայաստանի համար անհուսալի գործընկեր է եւ դա ապացուցում են անցյալում նրա գործողությունները»,- հայտարարել է հայագետը: Նրա խոսքերով, Թբիլիսիի գործողությունները հակասում են նրա գործողություններին, ինչն արդեն անվստահություն է ներշնչում: