30 հունիսի 2009 - 20:27 AMT
Ճիշտ չէ աջակցության համար դիմելը նրանց, ովքեր Հայաստանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունեն
«Ես չեմ ցանկանում կոպիտ խոսքեր ասել, բայց իմ կարծիքով Զարուհի Պոստանջյանը մեծարման բարդույթ ունի: Իմ հասցեին մեղադրանքներն ավելի քան չեն համապատասխանում իրականությանը, դատեք ինքներդ, ինչպես ես կարող եմ ձախողել սեփական նախաձեռնությունս»,- հայտարարել է ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` նկատի ունենալով Զարուհի Պոստանջյանի արտահայտությունը մարտի 1-ի դեպքերի էջը փակելու նրա ցանկության մասին:
Հարությունյանի խոսքերով, նա ողջունում է ԵԽԽվ-ում ողջամիտ ներկայացուցչի ներկայությունը, բայց ճիշտ չի համարում աջակցության համար հայ պատգամավորների դիմելը նրանց, ովքեր «Հայաստանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունեն եւ տարբերվում են իրենց սուր հակահայկական հայտարարություններով»:
Դավիթ Հարությունյանն ընդգծել է, որ «կարելի է հասկանալ եւ ընդունել Զարուհի Պոստանջյանի մոտ փորձի բացակայությունը», ինչի մասին նա հայտարարել է Ստրասբուրգում թուրքական եւ ադրբեջանական պատվիրակություններին աջակցելության համար դիմելուց հետո: «Ինձ զարմացնում է նրա հայտարարությունը, որը կատարվել է Հայաստանում, որ անհրաժեշտության դեպքում նա կկրկնի այդ նույնը եւս մեկ անգամ»,- նշել է նա: