ԼՂՀ նախագահը Հայաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան առթիվ

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 55-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նրան, որում Արցախի ժողովրդի եւ իր անունից շնորհավորել է ծննդյան առթիվ:



«Դուք կարող եք հպարտության զգացումով նայել Ձեր անցած ճանապարհին, քանի որ այդ ամբողջ ընթացքում անձնվիրաբար ծառայել եք հարազատ ժողովրդին եւ նրա շահերի պաշտպանության գործին: Այսօր էլ, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնը, անում եք հնարավորը համազգային նպատակների ու գաղափարների իրականացման համար»,- նշվում է շնորհավորական ուղերձում:



ԼՂՀ նախագահը Հայաստանի նախագահին մաղթել է նաեւ երկար կյանք, առողջություն եւ մեծագույն հաջողություններ` ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հզոր ու բարգավաճ ապագայի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---