Bmi ավիաընկերությունը նոր միջազգային սպասասրահ լաունջ է բացում` bmi Number One Heathrow

PanARMENIAN.Net - Bmi- ը` Լոնդոն Հիթրոուի Տերմինալ 1-ի համար մեկ ավիաընկերությունը, հայտարարում է իր նոր միջազգային սպասասրահ լաունջի բացման մասին` bmi Number One Heathrow: Գլխավոր լաունջը կենտրոնանում է հաճախորդի հարմարավետության վրա, ասվում է Հայաստանում bmi ներկայացուցչության մամլո հաղորդագրությունում:



Գլխավոր լաունջը յուրահատուկ տարածք է, որն ապահովում է աշխատելու, հանգստանալու, ճաշելու եւ թարմանալու համար ոճային միջավայր:



Bmi Համար Մեկ Հիթրոուն կատարյալ կանգառ է bmi-ի` ցանկացած միջազգային նպատակակետ ճանապարհորդող ուղեւորների համար, որտեղ նրանք կարող են ընտրել հանգստանալ, թարմանալ թռիչքների միջեւ ընկած ժամանակահատվածում եւ վայելել իրական բրիտանական հարմարավետություն:



Նոր սպասասրահ լաունջի նախագծի վրա Bmi ավիաընկերության մասնագետներն աշխատել են մի շարք գործընկերների հետ, ինչը թույլ է տվել բրիտանական որակի բարձր չափանիշներին համապատասխան արտադրանք ստեղծել:



Bmi Համար Մեկ Հիթրոուի դռները բաց են bmi բիզնես դասի, Ադամանդի ակումբի(ոսկյա եւ արծաթե), Սթար Ալլիանսի ոսկյա քարտերով հաճախորդների համար, որոնք ճանապարհորդում են դեպի միջազգային նպատակակետեր: Գտնվելով Տերմինալ մեկի հինգերորդ ելքին մոտ` bmi-ի Համար Մեկ Հիթրոուն յուրահատուկ դիրք ունի: Այն ընդունարան չունի, բայց փոխարենը` հաճախորդները ողջունվում են ներսում` Լաունջի թիմի անդամների կողմից: Տարածքը բաժանված է երկու` ոչ պաշտոնական մասի, որոնք հոգում են միջազգային ճանապարհորդի տարբեր կարիքները, միաժամանակ շեշտելով հարմարավետությունն ու հաճելիությունը:



Bmi-ը Լոնդոնի Հիթրոուում միակ ավիաընկերությունն է, որը Բիզնես կարգի հաճախորդներին տալիս է երեսուն րոպեի գրանցման խոստում` թույլ տալով նրանց գրանցման համար գալ թռիչքից երեսուն րոպե առաջ` երաշխավորելով, որ նրանք կիրականացնեն իրենք թռիչքը: Առաջին կարգով ճանապարհորդող ուղեւորները նույնպես կարող են վայելել ավելի անձնական սպասարկում, եթե օգտագործեն առաջին կարգի գրանցման համար նախատեսված տարածքը, որտեղ bmi-ի աշխատակիցները հավաքագրում են հաճախորդների ուղեբեռը եւ փաստաթղթերն այնպես, որ նրանք իրենց գրանցման հետ գործընթացները կավարտեն հանգիստ նստած եւ լիցքաթափված:



Bmi ավիաընկերությունը (նախկինում British Midland ) մեծությամբ երկրորդ ավիափոխադրողն է, որն իրականացնում է չվերթեր Լոնդոնի Heathrow օդանավակայաից: BMI ավիաընկերությունը Հայաստանից Մեծ Բրիտանիա միակ ուղիղ փոխադրողն է :
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---