ՀՀ օդերեւութաբանական ծառայությունում հերքում են ասեկոսեներն այն մասին, որ Երեւանում սպասվում է 45 աստիճան ջերմություն

PanARMENIAN.Net - «Երեւանում ջերմաստիճանը երբեք չի հասել 45 աստիճանի: Երեւանում վերջին 3 տարվա ընթացքում արձանագրված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է +41.6 աստիճան»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանի օդերեւութաբանական ծառայության աշխատակից Նատալիա Դիշարյանը` մեկնաբանելով ասեկոսեներն այն մասին, որ Երեւանում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում մինչեւ 45 աստիճան:



Հայաստանի օդերեւութաբանական ծառայության տվյալներով, մինչեւ հուլիսի 5 երեւանում սպասվում է ջերմաստիճանի անկում մինչեւ +30:



Հուլիսի 1-ին սպասվում է +32-34 աստիճան ջերմություն, հուլիսի 2-ին` +30-32 աստիճան եւ այլն:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---