Չեմպիոնների լիգայի «Դինամո»- «Փյունիկ» խաղը տեղի է ունենալու դատարկ տրիբունաների պայմաններում

PanARMENIAN.Net - Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում իր առաջին արտագնա խաղը Զագրեբի «Դինամոյի» հետ անցկացնելու է դատարկ տրիբունների պայմաններում:



ՈՒԵՖԱ-ն այդպիսի որոշում է ընդունել «Դինամոյի» երկրպագուների վարքի պատճառով ՈՒԵՖԱ-ի գավաթի խմբակային փուլի «Սպարտակ» (0:1) եւ «Ուդինեզե» (1:2) թիմերի հետ խաղերիի ժամանակ 2008-ին:



Երկրպագուների բացակայությունն ավելի շահավետ է հայկական թիմի համար, որը հուլիսի 14-ին կամ 15-ին «Մաքսիմիր» ստադիոնում հանդիպելու է Խորվաթիայի ամենատիտղոսավոր ակումբի` Զագրեբի «Դինամոյի» հետ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---