30 հունիսի 2009 - 23:17 AMT
Հայաստանի կենտրոնական բանկը թողարկել է ոսկե հուշադրամ նվիրված Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է ոսկե հուշադրամ նվիրված Խաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին , հաղորդում է բանկի լրատվական ծառայությունը:

Հուշադրամի դիմերեսի կենտրոնում չորս տողով հայերեն մակագրված է համապատասխանաբար` «ՇՈՒՆՉԴ ՏՈՒՐ», «ՀՈԳԻԴ, ԲԱՅՑ», «ՔՈ ՀԱՅՐԵՆԻՔ» - «ՄԻ ՏՈՒՐ ԹՇՆԱՄՅԱՑ»: Հինգերորդ տողում զետեղված է Խաչատուր Աբովյանի ստորագրությունը, որից ներք- թողարկման տարեթիվն է` «2009»: Ներք-ում եզրաշուրթի մոտ երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «10000» - «ԴՐԱՄ»: Ամբողջը եզերված է կողքերից ուղղահայաց գծերով, իսկ վեր-ում` կիսաշրջանագծով:

Եզրաշուրթի մոտ շրջագծով հայերեն մակագրված է` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:

Հուշադրամի դարձերեսին Խաչատուր Աբովյանի դիմաքանդակն է, որից ձախ երկու տողով մակագրված է համապատասխանաբար` «200» - «ԱՄՅԱԿ»: Վեր-ի ձախում եզրաշուրթի մոտ մակագրված է` «ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ»:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հաղորդման համաձայն, թողարկվել է 10000 ոսկե հուշադրամ, որոնց անվանական արժեքը յուրաքանչյուրը 10000 դրամ է: Հուշադրամը պատրաստված է 9000 հարգի ոսկուց, 22 մմ տրամագծով, 8,6 գրամ զանգվածով:

Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Հայաստանի նկարիչների միության անդամ Կարապետ Աբրահամյանը: Հուշադրամը դրվագվել է Ֆինլանդիայի դրամահատարանում: